Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը կապված է տնտեսությունում դրական դինամիկայի ու թանկացող նավթի հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը։
Նա նշել է, որ երբ երկրի տնտեսությունը կայունանում է ընդդիմությունը կորցնում է անգամ այն համեստ դիրքերը, որ ունեցել է`Ալիևը հենց այդ հաշվարկն է անում։
Քաղաքագետի խոսքով, Ադբեջանի համար նավթի գները տաս անգամ ավելի կարևոր են, քան ՌԴ–ի։ Նավթի գների աճի տրենդի հիման վրա էլ Ալիևը պատրաստվում է նախընտրական քարոզարշավ իրականացնել։
Նա հավելել է, որ դա տեխնոլոգիական մոտեցում է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27249