Բելառուսական «Պոլոնեզները» չեն հասնի Ադրբեջան. չկայացած «գործարքի» հետքերով

Ադրբեջանի ու Բելառուսի միջեւ «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի գործարքը չի կայացել Հայաստանի պատճառով: Նման կարծիք Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:


Նա նշել է, որ բելառուսական կողմը ցանկանում էր Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգեր վաճառել, սակայն դրան դեմ է եղել ՀԱՊԿ գործընկեր Հայաստանը եւ գործարքը, ըստ փորձագետի, այդ պատճառով չի կայացել: «Հավանաբար, «Պոլոնեզի» առաջին գնորդը կդառնա Ղազախստանը»,- ենթադրել է նա:


Բաց աղբյուրներում չեն հրապարակվել հստակ տեղեկություններ այն մասին, որ Բեռալուսի ու Ադրբեջանի միջեւ եղել է պաշտոնական պայմանավորվածություն «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի վերաբերյալ: Այդ թեման սկսվեց շրջանառվել բելառուսական ու ադրբեջանական մամուլում, երբ անցյալ տարի հոկտեմբերին տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ժամանակ նրանք քննարկել էին երկու երկրի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:


Այդ ժամանակ էլ նույն Ալեքսանդր Ալեսինը ենթադրել էր, որ Բելառուսը, հնարավոր է, առաջարկել է Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Նա նշել էր, որ Բելառուսը շատ բան է արել ադրբեջանական հակաօդային պաշտպանության համակարգերի ամրացման համար՝ արդիականացնելով ՀՕՊ համակարգերը: «Բացի այդ, բելառուսները կարող են Ադրբեջան մատակարարել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ՝ մարտագլխիկների, անօդաչու սարքերի ազդանշանները ճնշելու համար»,- ասել էր փորձագետը:


Կրակի վրա յուղ լցրեց նաեւ այն, որ Լուկաշենկոն Մինսկում Հասանովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Բելառուսը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար»:


Այս ամենից հետո նույն փորձագետը հայտարարում է, որ «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի գործարքը, որի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չի եղել, չի կայացել, քանի որ դրան դեմ է եղել Հայաստանը: Արդյոք Բելառուսը, որը ժամանակին դեմ գնալով ՌԴ-ի ու Իսրայելի կարծիքներին՝ Բաքու արտահանձնեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական ոլորտում, այժմ հանկարծ հաշվի նստեց Հայաստանի դիրքորոշման հետ ու հրաժարվեց «Պոլոնեզ» համակարգերի վաճառքի «յուղալի պատառից»:


Ավելին, ըստ փորձագետի, պարզվում է, անցյալ տարվա հոկտեմբերին անգամ փորձարկումներ են կատարվել, եւ ադրբեջանցիները գոհ են մնացել, եղել է նաեւ համագործակցությունն ընդլայնելու հեռանկար: Բելառուսն ընդհանրապես ադրբեջանական սպառազինության որոշակի տեսակների համար «յուրօրինակ գարաժի» ծառայություններ է մատուցում: Ըստ տեղեկությունների, Ադրբեջանում ռազմական ծառայություն իրականացնող Սու-27 եւ Սու-25 կործանիչներն արդիականացնում են հենց Բելառուսում: Ենթադրաբար, պատճառն այն է, որ տվյալ ծառայության արժեքը Բելառուսում էականորեն զիջում է ռուսաստանյան գներին:


Հենց ինքը՝ Ալեքսանդր Ալեսինը, նաեւ նշում է, որ Ադրբեջանը Բելառուսի ռազմա-արդյունաբերական համալիրի խոշոր հաճախորդներից մեկն է, որին «վաճառում ենք ՀՕՊ համակարգեր, մասնավորապես արդիականացված զենիթահրթիռային «Բուկ-ՄԲ» համակարգեր»: Ավելին՝ նա Բելառուսի դեպի Հայաստան շրջադարձի նոր ենթադրություն է անում. «Հնարավոր է, որ շուտով սկսենք ոչ թռիչքային զենք վաճառել Հայաստանին»:


Ուստի, հաշվի առնելով Մինսկի նկատմամբ պաշտոնական Երեւանի ազդեցության լծակների գրեթե բացակայությունը, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ կարող էր առաջարկել Հայաստանը Բելառուսին, որից այդ երկրի ղեկավարությունը չկարողանար հրաժարվել: Պատասխանը, գրեթե կասկած չի հարուցում՝ ոչինչ: Հարց է ծագում նաեւ, եղել է արդյո՞ք հստակ պայմանավորվածություն Բաքվի ու Մինսկի միջեւ «Պոլոնեզ» համակարգերի վերաբերյալ, որի մասին առաջիններից մեկը բարձրաձայնել է հենց Ալեսինը:


Դատելով տեղեկատվության սակավությունից՝ դժվար է հստակ պատասխան տալ, սակայն մեկ բան պարզ է, որ եթե անգամ նման գործարք եղել է, ապա դրա խափանման պատճառը դժվար թե Հայաստանը լիներ: Հատկապես, որ «Պոլոնեզ» համակարգերն Ադրբեջանում դիտարկվում էին որպես հակակշիռ ՀՀ-ում մարտական ծառայություն իրականացնող «Իսկանդեր» համակարգերին: Ադրբեջանը վերջին շրջանում, կարելի է ասել, «Իսկանդեր» համակարգերի քարոզչական հակակշիռների փնտրտուքի մեջ է: Մի ժամանակ որպես հակակշիռ դիրտարկվում է իսրայելական «Երկաթե գմբեթ» զինատեսակը, մինչեւ վերջերս էլ խոսում էին «Պոլոնեզ»-ի մասին:


Այս դեպքում հարց է ծագում՝ ո՞վ կարող էր լինել Բաքվի համար այդքան կարեւոր սպառազինության այդտեսակի վաճառքի խափանման իրական պատճառը, եթե դատենք գործարքի առկայության մասին բելառուսցի փորձագետի հիպոթեզից:


Բանն այն է, որ «Պոլոնեզ»-ը «մաքուր» բելառուսական զենք չէ եւ դրա վաճառքի հարցում Մինսկը պետք է հաշվի առնի երրորդ երկրի կարծիքը: «Այդ երրորդ երկիրը Չինաստանն է, որի հրթիռներն են օգտագործվում այդ սպառազինության տեսակի կառուցման մեջ: Բելառուսն այդ համակարգը հավաքում է իր տարածքում, սակայն հրթիռը չինական է, ուստի վաճառքի հարցում պետք է լինի Չինաստանի համաձայնությունը»,- նշում է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:


Դատելով Չինաստանի՝ ՀՀ-ի հետ ունեցած բավականին սերտ հարաբերություններից եւ տարածաշրջանում խաղաղության պահպանման Պեկինի խիստ հետաքրքրվածությունից՝ հարց է առաջանում՝ կհամաձայներ արդյո՞ք չինական կողմը այդ գործարքին, որը միայն հագուրդ է տալու Բաքվի ռազմական հռետորաբանությանը եւ որեւէ կերպ չի նպաստելու կայունության ամրապնդմանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27240

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel