Իրանը հիմք է ստեղծում Հայաստան ոչ նավթային հումքի արտահանումը խրախուսելու համար: Այս մասին հայտարարել է Երեւանում Իրանի դեսպան Ղազեմ Սաջադին, հայտնում է ԻՌՆԱՆ-ն:
«Իրանի դեսպանատունն ամեն ջանք կներդնի Թեհրանի եւ Երեւանի միջեւ առեւտուրը դյուրացնելու համար»,- հայտարարել է դեսպանը Հայաստանում իրանցի արտադրողների եւ գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Իրանի համար կարեւոր նշանակություն ունի բոլոր ոլորտներում կապերի զարգացումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի եւ Հայաստանի տնտեսական ու առեւտրային հարաբերություններին աջակցելու ուղիները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27203