Ադրբեջանը հանդիսանում է Թուրքմենստանի կարևոր գործընկերը։ Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանուլի Բերդիմուհամեդովը։
Նա նշել է, որ Կասպից ծովը պետք է դառնա միջազգային համագործակցության գոտի։
Թուրքմենստանն ու Ադրբեջանը ցանկանում են օգտագործել իրենց աշխարհագրական դիրքն ու իրականացնել էներգետիկ–տրանսպորտային նախագծեր, միջանցքներ ստեղծել Կասպից ծովում։
Թուրքմենստանը կարող է օգտագործել Ադրբեջանի տարածքն իր էներգակիրներն Եվրոպա արտահանելու համար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27142