Թուրքիան С-400–ի պատճառով կարող է հայտնվել պատժամիջոցների տակ

ԱՄՆ–ն սկսել է կիրառել պատժամիջոցների մասին օրենքը` CAATSA, ինչը կարող է լուրջ անախորժություններ առաջացնել թուրք–ամերիկյան հարաբերություններում, որոնք առանց այդ էլ լարված են, փոխանցում է Hürriyet Daily News–ը։

CAATSA–ն միտված է պատժելու այն կառավարություններին, որոնք զենք են գնում Մոսկվայից։ Թուրքիան ցանկություն է հայտնել գնելու ռուսական С-400 համակարգեր, սակայն դա կարող է հանգեցնել վատ հետևանքների։

Թուրք պաշտոնյաները պատժամիջոցներից խուսափելու համար հայտարարել են, որ Անկարան կարող է գնել ԱՄՆ–ից Patriot համակարգեր։

Եթե անգամ Թրափմը դեմ հանդես գա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, ԱՄՆ–ի Կոնգրեսը, որ Թուրքիայի նկատմամբ թշնամաբար է տրամադրված, կարող է անցկացնել այդ որոշումը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27132