Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը մեկնում է Մոսկվա:


Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ շարունակվում է Սարգսյանի հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։


Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաև հայկական այլ համայնքներում։


Հիշեցնենք, Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ իր վերջնական որոշման մասին կհայտնի հանդիպումների շարքի ավարտին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27112