Թուրքական բանակը Աֆրինում շարունակում է քրդերի դեմ օպերացիան։ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքում թուրքական բանակը ոչնչացրել է քրդական կազմավորումների գրեթե 600 քուրդ զինյալների,– հաղորդում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ Աֆրինի հյուսիս–արևելքում քրդական կազմավորումների ոչնչացված քուրդ ապստամբների թիվը հասնում է 597-ի։ Նաև հաղորդվում է, որ հունվարի 29-ի գիշերը թուրքական ավիացիան ոչնչացրել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և այլ կազմավորումների 44 օբյեկտ։
Թուրքիայի Գլխավոր շտաբում հայտարարել են, որ օպերացիան Աֆրինում շարունակվում է ըստ նախատեսվածի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայում թուրք զինվորների օպերացիան կարող է ընդլայնվել մինչև Իդլիբ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26968