Աշոտ Մանուկյանի time out-ը. նախագահն ու վարչապետը համոզել են

Մի քանի օր առաջ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջին օրերին որևէ հստակություն այս հարցի շուրջ չկար, հայտնի էր միայն, որ հրաժարականի դիմում իսկապես եղել է և դա լոկ խոսակցություններ չեն:


Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ նախարարը շարունակելու է պաշտոնավարել. նախարարի խոսնակ Վասակ Թարփոշյանը հայտարարել է, որ Աշոտ Մանուկյանը անձնական պատճառով էր հրաժարականի դիմում ներկայացրել, սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից»։ Այլ կերպ ասած, էներգետիկայի նախարարը հրաժարվել է հեռանալ պաշտոնից Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի համոզելուց հետո:


VERELQ-ի աղբյուրները սակայն նշում են, որ նախարարն այդ պաշտոնին կմնա մինչև մայիս, երբ կառավարությունը, ըստ Սահմանադրության պահանջի, հրաժարական կտա և նոր վարչապետը կձևավորվի նոր կաբինետը: Աշոտ Մանուկյանին պարտադրել են մնալ պաշտոնին, քանզի այս կառավարության հետ կապված ծրագրերը պետք է ավարտին հասցնի և, ի վերջո, քաղաքականությունը կրկես չէ, որ երկու-երեք ամիսը մեկ նոր նախարար նշանակվի: 


Ավելի վաղ շրջանառվում էր, որ Աշոտ Մանուկյանը մտադիր է աշխատանքի անցնել «Տաշիր գրուպ», որտեղ պետք է տնօրինի էներգետիկ ոլորտը: Մեր աղբյուրի համաձայն՝ Մանուկյանը համաձայնություն տվել է այդ աշխատանքին անցնելու, սակայն չի բացառվում, որ նա առհասարակ մեկնի Հայաստանից, քանզի դրսից մեկ այլ գայթակղիչ առաջարկ է ստացել և առաջիկա երեք ամիսը հրաշալի time out է մտորելու այս ամենի շուրջ:


Ի դեպ, Աշոտ Մանուկյանը դրսում աշխատելու փորձ ունի, թեև այդ փորձը փոքր-ինչ քրեական ստվեր է իր մեջ պարունակում: Տարիներ առաջ նա զբաղեցրել է վրացական «Թելասի» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, սակայն 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ և մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ: Քրեական գործը հարուցվել էր կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով և բազմաթիվ մեղադրյալներից մեկը եղել է նաև ներկայիս նախարար Մանուկյանը:


Նշենք, որ ամիսներտևած դատավարությունն ավարտվել է արդարացնող դատավճռով, որը տարածվել է նաև Աշոտ Մանուկյանի վրա: Մինչդեռ պաշտոնական հրապարակված կենսագրությունում այս պատմությունը, բնականաբար, բացակայում է, միայն նշված է, որ այդ տարիներին՝ 2011-2015-ին նա եղել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»:


Նշենք, որ 2003 թվականից «Թելասի» ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը պատկանում է «Интер РАО ЕЭС»-ին: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26937

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel