Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Հարավային Կովկասի հարցերով ՄԱԿ-ի Ժնևյան քննարկումների համանախագահի պաշտոնակատար Լևենթ Բիլմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հակամարտությունների կարգավորման խնդրին: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերով ժնևյան քննարկումներին:
Կողմերը նաև քննարկել են խաղաղության և անվտանգության ընդհանուր հարցերը հակամարտությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի դերի շեշտադրմամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26758