Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխություն է տեղի ունեցել: VERELQ-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի հարցով համազեկուցող է նշանակվել Ուկրաինան ներկայացնող Յուլիա Լյովոչկինան:
Նախկին համազեկուցողի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Ալան Միլի լիազորություններն այլևս դադարել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:
Նշենք, որ Լյովոչկինան իտալացի համազեկուցող Ջուզեպպե Գալատիի հետ համատեղ այսուհետ կիրականացնի ԵԽ առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մշտական մոնիթորինգը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26747