Արևմուտքի նպատակը Թուրքիան պառակտելն է. Էրդողանի օգնական

Արևմուտքի վերջնական նպատակը հանդիսանում է Թուրքիայի պառակտումը, ասել է Թուրքիայի նախագահի օգնական Յըլչին Թոփչուն։

Թոփչուի խոսքով՝ «արաբական գարունը» որոշ մուսուլմանական երկրներում հանգեցրել է արմատականության աճի, ինչը հանդիսացել է Արևմուտքի հիմնական նպատակը։

«Այսօր արմատականները հաստատում են, որ իրենք ներկայացնում են ճշմարիտ իսլամը, սակայն իրականում նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ»,-ասել է Թոփչուն:

Ինչպես նշել է նախագահի օգնականը, Թուրքիան հանդիսանում է միակ երկիրը, որը կարող է խոչընդոտել Արևմուտքի պլաններին։

«Պայքարը բոլոր արմատական և ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաև PKK-ի դեմ, կշարունակվի մինչ դրանց լիարժեք ոչնչացումը»,-ասել է Թոփչուն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26643