Իրանի կառավարությունը հավանություն է տվել Ադրբեջանից կես միլիարդ դոլարի վարկ վերցնելուն, որպեսզի ավարտին հասցնեն Ռեշտ–Աստարա երկաթգիծը։ Վարկը պետք է վերադարձվի յոթ տարվա ընթացքում։
Իր հերթին, Հնդկաստանում այցով գտնվող Իրանի ճանապարհների և քաղաքների զարգացման նախարար Աբբաս Ահունդին հայտարարել է, որ իրանական Աստարա և ադրբեջանական Աստարա քաղաքները միմյանց կապող երկաթգծի շինարարությունն ավարտվել է այս տարի և այն շահագործման կհանձնվի հաջորդ շաբաթ։
Բաքուն և Թեհրանը կյանքի են կոչում Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքը` Հարավ–արևելյան Ասիան և Հյուսիսային Եվրոպան միավորելու նպատակով։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26489