Վրաստանն ու Թուրքիան քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը խորացնելու, փորձի եւ ռազմական կրթության փոխանակման հարցերը: Այս քննարկումը տեղի է ունեցել Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եւ Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը, քննարկման ժամանակ ուշադրություն է դարձվել միջազգային առաքելություններում երկու պետությունների զինված ուժերի համատեղ ծառայությանը:
Նրանք նաեւ քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի իրականացմանը վերաբերող հարցեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26379