Արևելագետ. Իրանը նման է 1980–ական թթ.–ի ԽՍՀՄ–ին

Այսօր Իրանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, ինչպիսին էր 1980–ականներին ԽՍՀՄ–ում։ Այս մասին հայտարարել է արևելագետ Սերգեյ Դեմիդենկոն։


Առկա են պահպանողական, ծեր այաթոլաններ, որոնց համար խորթ է այն ամենը, ինչ կապված է Արևմուտքի հետ և նրանք զգուշանում են ցանկացած արդի երևույթներից։ Նրանց համար կարևոր է չտեսնել այդ ամենը։ Այդպիսի իրավիճակ էր նաև ԽՍՀՄ–ի գոյության վերջին տարիներին։ 


Նա նշել է, որ Իրանում հասարակ մարդիկ վաղուց խախտում են առկա սահմանափակումները։

Ըստ նրա, Իրանում բոլորը մտնում են համացանց, ունեն ժամանակակից հեռախոսներ և պլանշետներ, օգտագործում են թմրանյութեր և զբաղվում են սեքսուալ տարբեր փորձերով։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26337