Թուրքիան մտադիր է Վրաստանի հետ սահմանը զինել էլեկտրոնային հսկողության համակարգով

Թուրքիան պատ չի կառուցի Հայաստանի և Վրաստանի հետ սահմաններին, բայց այդ երկրների հետ սահմանները կվերազինի էլեկտրոնային հսկողության համակարգով, հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

«Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն։ Դեռևս խոսք չի գնում մոդուլային պատի կառուցման մասին, այլ միայն անվտանգության էլեկտրոնային համակարգի»,– պարզաբանել է նախարարը, ավելացնելով, որ Իրանի հետ Թուրքիայի սահմանին մոդուլային պատի կառուցման աշխատանքների կեսն արդեն ավարտված է»։

Ինչպես վստահեցրել է նախարարը, մոդուլային պատի կառուցումը թուրքական Ագրա և Իգդիր գավառների սահմանի երկայնքով՝ երեք մետր բարձրությամբ և 144 կմ երկարությամբ, անհրաժեշտություն է եղել ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև մաքսանենգության և անօրինական միգրացիայի կանխման տեսակետից։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26263