Հայաստանը ցանկանում է ձեռք բերել Су-30 կործանիչնե՞ր. փորձագետը ենթադրում է

Հայաստանը Ռուսաստանի տրամադրած նոր ռազմական վարկի շրջանակում ձգտում է ձեռք բերել Սու-30ՍՄ կործանիչները: Նամն ենթադրություն է կատարել տարածաշրջանային անվտանգության փորձագետ Էդուարդ Աբրահամյանը The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) կայքում հրապարակած իր հոդվածում:


Փորձագետը փորձել է ենթադրել, թե ինչ ռազմական տեխնիկա ձեռք կբերի Հայաստանը Ռուսաստանի տրամադրած ռազմական վարկի շրջանակներում, որը կազմում է 100 միլիոն դոլար եւ նշվում է, որպես «պետական արտահանման վարկ»: Վարկի մասին պայմանագիրը ՀՀ ԱԺ-ն վավերացրեց անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին: Սա Մոսկվայի կողմից տրամադրված երկրորդ ծրագրային ռազմական վարկն է Հայաստանին՝ 2015 թվականին համաձայնեցրած 200 միլիոն դոլարի վարկից հետո:


Ռուսաստանի նոր վարկը նախատեսված է Երևանին թույլ տալ շարունակել 2011 թվականից ի վեր իրականացվող ռազմական տեխնիկայի հետևողական գնումները՝ փորձելով թույլ չտալ Ադրբեջանին ռազմատեխնիկական գերակայություն հաստատել:


Նա նշել է, որ Հայաստանն աշխատում է հնացած սարքավորումներից իր կախվածությունը վերացնելու ուղղությամբ:


Նա նաեւ հիշեցրել է, որ նոյեմբերի 15-17-ին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը որոշ մանրամասներ է բացահայտել առաջիկայում ակնկալվող սարքավորումների ձեռքբերման առաջնահերթությունների վերաբերյալ:


Ինչ վերաբերում է առաջիկա գնումներին՝ Նահապետյանն ընդգծել է ՀՀ զինված ուժերը համապատասխան շարժական հրետանիով, հակաօդային պաշտպանության միջոցներով և ավիացիոն ռեսուրսներով զինելու անհրաժեշտությունը: Նահապետյանի խոսքերը տեղիք են տվել ենթադրությունների, որ Հայաստանը ձգտում է ձեռք բերել Սու-30ՍՄ կործանիչները:


«Այս մարտական ինքնաթիռների ձեռքբերման մասին դեռևս առաջարկել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, բայց այդ հարցը սառեցվել էր 2016 թվականի ապրիլյան դեպքերի պատճառով», - հիշեցնում է փորձագետը եւ հավելում, որ մարտական ուղղաթիռների ձեռքբերումն, այնուամենայնիվ, առաջիկա տարիներին ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով, որ Սու-30ՍՄ ինքնաթիռների գործառնական նպատակահարմարությունը կասկածելի է Հայաստանի երկնքում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26253