Իրանը կարող է վերանայել ԱՄԷԳ-ի հետ համագործակցությունը, եթե ԱՄՆ-ն չհետեւի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին:
Այս մասին ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոի հետ հեռախոսազրույցում ԳՀՀԾ-ից ԱՄՆ հնարավոր դուրս գալու մասին լուրերի շահարկումների ֆոնին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է PressTV- ն:
«Եթե ԱՄՆ-ն համաձայնագրի շրջանակներում չկատարի իր պարտականություննեը, Իրանը համապատասխան քայլեր կձեռնարկի, որոնք կարող են ազդել ԱՄԷԳ հետ ներկա համագործակցության վրա», - ասել է Սալեհին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26213