Ադրբեջանի ՊՆ-ն և Թուրքիայի Գլխավոր շտաբն արձանագրություն են ստորագրել

Իր աշխատանքն է ավարտել Բաքվում անցկացվող՝ թուրք-ադրբեջանական ռազմական բարձր մակարդակի երկխոսության 10-րդ նիստը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի մամլո ծառայությանը:

Երկխոսության շրջանակներում աշխատանքային խմբերը քննարկել են ռազմա-տեխնիկական, ռազմա-բժշկական, ռազմա-կրթական, ռազմա-ադյունաբերական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության հարցերի լայն սպեկտր, նաև սահմանել են առաջադրանքների կատարման համար գործունեության հիմնական ուղղությունները:

Վերջում Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի Գլխավոր շտաբի միջև բարձր մակարդակով ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսության նիստի արձանագրություն է ստորագրվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25374