Թուրքիայի զինուժը փորձարկել է թուրքական արտադրության նոր հրետանին

Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը երկրի զինված ուժերին է հանձնել սեփական արտադրության ավտոմատացված «ALKAR» տեսակի հրետանիները:


Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ նշյալ հրետանիները արդեն փորձարկվել են երկրի զինված ուժերի կողմից:

Այս հրետանիները կարողանում են պտտվել 360 աստիճան: Շնորհիվ հատուկ համակարգի՝ հրետանու հետհրումը հասցված է նվազագույնի, ինչը թույլ է տալիս դրանք տեղադրել զանազան տրանսպորտային միջոցների վրա: Դրանք կարող են օգտագործվել ցանկացած եղանակային պայմաններում և աշխարհագրական դիրքում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25356