Դեկտեմբերի 5-ին Բաքվում իր աշխատանքը կսկի թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսության բարձր մակարդակի 10-րդ նիստը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Նիստի ընթացքում պատվիրակությունների աշխատանքային խմբերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը, առաջադրանքների կատարման գործունեության հիմնական ուղղությունները:
Քննարկումները ռազմական երկխոսության շրջանակներում կավարտվեն դեկտեմբերի 7-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25217