Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ով թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա է ուղևորվել հայտարարել է, որ «Իրանն ու Ռուսաստանը թմրաբիզնեսի դեմ պայքարում ընդլայնված համագործակցություն ունեն»:
Ընդգծելով թմրաբիզնեսի դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, Ալի Լարիջանին հավելել է. «Իրանն ու Ռուսաստանը, պետք է համախոհություն ունենան թմրաբիզնեսի դեմ պայքարի աղբյուրի և դրա մեթոդների շուրջ»:
«Որոշ երկրներ, թմրաբիզնեսի ու ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Աֆղանստանում ներկայություն ունենալով, փորձեցին վերահսկել այդ հարցերը, սակայն նրանց ներկայության արդյունքում թմրադեղերի արտադրության ծավալը մի քանի անգամ հավելում կրեց»,-հայտարարել է Լարիջանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25187