ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով կլինի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ Ռուսաստանի Պետական դումայի հրավերով կմասնակցի «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25176