Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է պաշտոնական այցով մեկնել Հունաստան: Ինչպես նշել է փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն, դա վերջին 65 տարվա մեջ թուրք առաջնորդի առաջին այցն է լինելու այդ երկիր, փոխանցում է Milliyet-ը:
«Մոտ օրերս մեր հարգարժան նախագահը այցով կմեկնի Հունաստան: Կարծում եմ, որ այն շատ կարեւոր կլինի մեր երկրների համագործակցության համար», - նշել է նա:
2010-ին Թայիփ Էրդողանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, այցելել էր Աթենք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24832