Լեռնային Ղարաբաղի և 7 շրջանների հարցի լուծումն առանց դիվանագիտական քայլերի գրեթե անհնար է։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը։
Նա նշել է, որ տարածքային հարցի կարգավորումը մոտակա ժամանակներում անհնար է` հակամարտող կողմերի անզիջում կեցվածքի պատճառով։
«Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների շուրջ որևէ փոխզիջման բացակայությունն իրավիճակը վերածում են պատայինի։ Ռազմական ճանապարհով հարցը լուծելը գրեթե անհնար է, իսկ դիվանագիտական ջանքերը դեռևս ոչ մի արդյունք չեն տալիս։ Պետք է սկսել կոնկրետ փաստաթղթերի`ճանապարհային քարտեզի, ադրբեջանա–հայկական համատեղ դեկլարիացիայի և Մինսկի խմբի առաջարկությունների քննարկումը»,–հավելել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24708