Քրդերին Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրեսին հրավիրելու հարցը կքննարկվի Սոչիում չորեքշաբթի՝ ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ, կոնգրեսի օրը դեռ որոշված չէ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ոչ, որոշված չէ»,- կոնգրեսի անցկացման օրվա մասին հարցին ի պատասխան՝ ասել է Ուշակովը:
Խոսելով քրդերի հնարավոր մասնակցության մասին՝ նախագահի օգնականը հայտնել է, որ դա հավանաբար կքննարկվի ՌԴ, Իրանի եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպման ժամանակ:
«Այդ ամենը քննարկվելու է », - ասել է Ուշակովը: Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրեսի հրավիրման հախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24682