Տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին հայտարարել է, որ երկու տարի առաջ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում էր ՀՆԱ–ի 8%-ը, իսկ այսօր այն ավելացել է, հասնելով 18%-ի, փոխանցում է Echo.Az–ը։
Ըստ նրա, վերջին երկու տարվա ընթացքում արտաքին պարտքի աստիճանը կտրուկ բարձրացել է և եթե այդպիսի տենդենցը շարունակվի, ապա 2020թ.–ին Ադրբեջանի արտաքին պարտքը կմոտենա երկրի ՀՆԱ–ին։
Նա նշել է, որ Ադրբեջանն ԵՄ–ի անդամ չէ և դժվար պահին ոչ ոք նրան օգնության չի հասնի։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24638