Բրյուսելի գագաթնաժողովից առաջ ԼՂ հիմնախնդրի շուրջ տարաձայնությունները պահպանվում են

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը մշտապես նույնն է եղել` ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելով Եվրամիության Արևելյան գործընկերության առաջիկա բրյուսելյան գագաթնաժողովի հռչակագրի հետ կապված իրավիճակը:


Նալբանդյանի խոսքով, ԵՄ դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ կոնյունկտուրային չէ: «Դա մտածված, բավական գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստեն նաև հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Երբևէ այս դիրքորոշումը Եվրամիության չի փոխվել», - Երևանում բրազիլացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է նա:


Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման, հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով: Բանն այն է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է:


Նալբանդյանի խոսքով, տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, և նաև նախորդ գագաթնաժողովների ժամանակ, նաև՝ Արևելյան գործընկերության: «Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հայտարարության, հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա, տեսնենք», - նշեց Հայաստանի արտգործնախարարը:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը:


Միեւնույն ժամանակ այս համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտությա կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, այլ Ադրբեջան-Եվրամիություն, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին:


Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան այցելության ընթացքում նոր առաջարկներ է անելու հակամարտության կարգավորման վերաբերյալ, Նալբանդյանը նշեց, որ իր ռուս գործընկերը գալիս է պաշտոնական այցով՝ նոյեմբերի 20-21-ին, և այցը նվիրված է ՀՀ-ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:


«Նա նաև հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ռուսաստանը բավականին կարևոր դերակատարություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում», - ասել է նա:


Ինչ վերաբերում է Լավրովի առաջարկների հետ կապված հարցին, ապա Նալբանդյանի խոսքով «հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է»: «Այս բոլոր տարիների ընթացքում բազում աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց իրականության մեջ հենքը նույնն է մնում, և եթե Ադրբեջանը մի փոքր ավելի աչալուրջ լինի այն կոչերին ու մոտեցումներին, որ եռանախագահողները ներկայացնում են, ապա առավել հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանելու ու արդյունքներ ունենալու համար», - եզրափակել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24633

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel