Հունվարից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը գնաճի չի բերի. ԿԲ

Այս պահի դրությամբ գնաճը կազմում է 1.2 տոկոս։ Որոշ ապրանքատեսակների թանկացման պատճառների մասին, մասնավորապես` կարագի և մսամթերքի, համապատասխան մարմինները պարզաբանում տվել են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը.


«Մի շարք այլ ապրանքների գնի մեջ կան նվազումներ, օրինակ՝ բանջարեղենի, մրգի և ծառայությունների»,- հայտարարեց նա։


Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը կբերի գնաճի.


«Թերագնահատված են այն գնաճային ճնշումները, որոնք օրենսդրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո լինելու են: Մեր հաշվարկներով՝ ընդհանուր առմամբ օրենսգրքի ազդեցությունը գնաճի վրա 1 տոկոսից պակաս է լինելու», - հայտարարեց ԿԲ նախագահը: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24498