Վանա լճի հատակին հայտնաբերվել են հնագույն ամրոցի մասնիկներ: Ամրոցը, ըստ մասնագետների գնահատման, կառուցված է եղել մոտ 3000 տարի առաջ, մնացորդային մասը հայտնաբերվել է ընդամենը 10 մետր խորության վրա:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցված է եղել Ուրարտու հնագույն պետության ժամանակաշրջանում` Հայկական լեռնաշխարհում:
Թուրքական իշխանությունների Վանի ներկայացուցիչներն էլ հավաստել են, որ գտածոն խիստ կարեւոր է երկրի պատմության համար: Բացի այդ, իր հատակին հարյուրավոր գաղտնիքներ պարունակող Վանա լիճը այս գտածոյով կարող է գրավել դայվինգի սիրահարների ու հնագետների ուշադրությունը, ինչն էլ իր հերթին կզարգացնի տուրիզմը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24451