Մամուլ. Հանգուցալուծման սկիզբը՝ մեկ միլիարդի ներիշխանական փաթեթը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթև գրում է. «Երևանում այսօր բացվել է ՌԻՈ առևտրի կենտրոնը, որը ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի հերթական խոշոր առևտրի կենտրոնն է Հայաստանում: ՌԻՈ-ի բացմանը ներկա է եղել Հայաստանի իշխանության կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ թերևս ՀՀԿ պոլիտբյուրոյի գրեթե ամբողջ բոմոնդը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Գրեթե ամբողջ, քանի որ առևտրի կենտրոնի բացման արարողությանը չի մասնակցել վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը չի ժամանել նաև «Ռեդիսոն Բլյու» հյուրանոց, որտեղ Հայաստանի ներդրողների ակումբը հայտարարում է էներգետիկայի ոլորտում մեկ միլիարդ դոլարի ներդրումների մասին, ինչը մի քանի օր առաջ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ազդարարում էր Սերժ Սարգսյանը:


Կարեն Կարապետյանի բացակայությունը թե՛ ՌԻՈ-ի բացմանը, թե՛ մեկ միլիարդի մասին հայտարարությանը բավականին հատկանշական տարր է: Բանն այն է, որ Սամվել Կարապետյանը գործնականում դիտարկվում է վարչապետ Կարեն Կարապետյանի «սոցիալ-քաղաքական» հենարան, ինչի շրջանակում էլ ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ առաջնորդությամբ: Ավելին, ակումբը ստեղծվեց Սամվել Կարապետյանի և Կարեն Կարապետյանի մրջև հուշագրի ստորագրմամբ: Ընդ որում, խիստ ուշագրավ էր հանգամանքը, որ դրա մասին հայտարարվեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն Արցախում էր, կամ Սարգսյանը որոշեց Արցախ մեկնել այն ժամանակ, երբ հայտարարվելու էր Կարապետյանների ակումբի մասին:


Ի վերջո, երբ Երևանում հայտարարվում էր այդ ակումբի մասին, Արցախում Սերժ Սարգսյանն ունեցավ իր հայտնի ելույթը, որը թերևս ծրագրային կամ ուղենշային նախաբանն էր արդեն մայիսի 18-ին նոր խորհրդարանի առաջ ունեցած ելույթի: Երբ Կարապետյանները Հայաստանում հայտարարում էին ներդրումային ակումբի ստեղծման մասին, որն ակնհայտորեն լինելու էր վարչապետ Կարապետյանի հենարանը, Սերժ Սարգսյանն Արցախում խոսում էր «Իսկանդերի» կոճակը անվարան սեղմելու ունակ առաջնորդի մասին: Հետո ներդրողների ակումբի շուրջ, այսպես ասած, տիրեց հարաբերական լռություն: Ավելին, հաջորդ ամիսները անցնում էին պարբերական հարցադրումներով, թե ի վերջո՝ երբ է հանրությունն ու պետությունը տեսնելու ներդրողների ակումբի, այսպես ասած, ներդրումների ալիքը: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այդ ալիքը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով կորոշակիանա Կարապետյանների իշխանական հեռանկարը: Այսինքն՝ այդ ներդրումները լինելու էին իշխանության, ոչ թե «բարի համբավի» դիմաց: Իսկ իշխանության հարցը Սերժ Սարգսյանը պահում էր անորոշ:


Ասել, թե հարցը այժմ որոշակիացած է՝ իհարկե, կլինի սխալ, սակայն որոշակիանում է ներդրողների ակումբի «առաջին տրանշը»՝ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ էներգետիկայում: Ընդ որում, դա ազդարարում է Սերժ Սարգսյանը, իսկ միջոցառումներից բացակայում է Կարեն Կարապետյանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ իշխանության հարցը որոշակիանում է, և եթե ներդրողների ակումբի կարապետյանական նախաձեռնությանը Սերժ Սարգսյանը պատասխանել էր արցախյան դեմարշով, ապա այժմ ձեռք է բերվում առնվազն մեկ միլիարդի համաձայնություն: Այդ դեպքում իշխանական ինչպիսի՞ կոնֆիգուրացիայի պայմաններով է ձեռք բերվում այդ համաձայնությունը, ու ի՞նչ ժամկետի համար է մեկ միլիարդանոց համաձայնությունը՝ ամիսների՞, թե՞ տարիների համար:


Ընդ որում, անկասկած է, որ հարցն այստեղ լոկ վարչապետի պաշտոնը չէ, այլ ընդհանրապես նոր կառավարման մոդելի և կառուցվածքի պայմաններում ներիշխանական ուժերի հարաբերակցությունը «պոլիտբյուրոյում»՝ ներառյալ նաև խաղի նոր կանոնները: Այդ պարագայում վարչապետի բացակայությունը դադարում է ոչ միայն անսպասելի կամ զարմանալի լինել, այլև թվում է նույնիսկ տրամաբանական, քանի որ առաջիկա «մեկ միլիարդի» պայմանավորվածությունների կամ համաձայնությունների փաթեթում վարչապետի պաշտոնը կարծես թե ունի տեխնիկական, ոչ թե քաղաքական նշանակություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինտրիգային թեմաներից է նաեւ կառավարությանն առընթեր մարմինների ճակատագիրը` ԱԱԾ-ի եւ ոստիկանության: Կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դրանց ստատուս-քվոն չի փոխվելու, նախագահի «իրավասությունից» անցնելու են վարչապետի իրավասության ներքո։ Բայց չեն ասում, թե որտեղ են մշակվում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի դրույթները: ՀՀԿ-ում կարծում են, որ «շեֆն այդ մասին կհայտարարի վերջին վայրկյանին, ինչպես եղավ ապրիլյան ընտրությունների ժամանակ՝ շատերս ԳՄ-ում կամ ԳՄ-ից հետո իմացանք, որ պատգամավորության թեկնածու ենք»: Ի դեպ, պատգամավորների ցուցակը ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի մոտ եղել է ձեռագրով գրված` անգամ համակարգչով հավաքել չի տվել, որ չիմացվի։ 2 օր փակվել է, որեւէ մեկի հետ չի շփվել, գրել-ջնջել է, հաջորդ օրը դավթարով եկել է ԳՄ նիստի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել, հներից ազատվում են, իսկ նոր կադրերը «գազավիկներ» են։ Մեզ ահազանգած աշխատակիցը պատմեց, որ ջարդն սկսվել է էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի այցից հետո՝ անցած շաբաթ, երբ հայտարարել է, որ պետք է փոփոխություններ անել, եւ վտանգավոր պայմաններում, ցածր աշխատավարձով աշխատող հին կադրերին սկսեցին ազատել։ Նախարարի մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանը մեզ ասաց, որ կադրային ջարդ գոյություն չունի։ «1700 հոգանոց աշխատակազմի պարագայում ամսական 2-3 փոփոխությունը ջարդ համարել չի կարելի»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են Արգամիչի դինաստիոն տիրապետությունը ոչ միայն Արտաշատում, այլեւ «հարակից»` Նշավան գյուղում, ուր «ասողը» մշտապես եղել է Արգամիչի փեսան` հարկայինի բարձրաստիճան չինովնիկ Վահան Մամիկոնյանը: Նա սատարել է իր հորաքրոջ տղային՝ էլ ավելի պատմական անուն ունեցող Պապին՝ Պապ Հակոբյանին, որը Նշավանի գործող գյուղապետն էր` «պապական» հետաքրքիր անցյալով։ Խորհրդարանական ընտրությունների շեմին, նույն Վահանի հորդորով, նա դուրս է եկել ՀՀԿ-ից, որպեսզի սատարի ԲՀԿ-ին, նոյեմբերի 5-ի ընտրությունների նախաշեմին էլ կրկին դեմքով դարձել է դեպի ՀՀԿ-ն, որպեսզի կարողանա պահպանել գյուղապետի իր գահը, սակայն 3 ձայնով պարտվել է Արտաշատի նորօրյա «ասող»` Արայիկ Գրիգորյանի կողմից սատարվող, դարձյալ ՀՀԿ-ական Մյասնիկ Հովհաննիսյանին:


Գյուղի 1 593 ընտրողից քվեարկել է 903-ը, 441 կողմ ստացել է Մյասնիկ Հովհաննիսյանը, 438՝ Պապ Հակոբյանը, 24 անվավեր։ Պապ Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԱԺ ընտրություններից առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից եւ վերջերս կրկին անդամագրվել։ Իսկ ՀՀԿ-ից դուրս էր եկել, որ «ժողովրդին թողնի՝ ինքնահոս գնան ընտրության»։ Վերադարձաք, որ 6-րդ անգամ ընտրվեք, քանի որ միայն ՀՀԿ-ական լինելո՞վ է հնարավոր հաղթել։ «Չէ։ Ես 18 հատ անվավեր եմ ունեցել, սխալ նշումներ են արել»։ «Գյուղապետ չընտրվեցիք, գուցե կրկի՞ն լքեք ՀՀԿ-ն»։ «Չէ, խորհրդարանական ընտրություններից առաջ լքել եմ, հիմա՝ չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար 15 տարվա անազատության դատապարտված Արթուր Այվազյանը՝ Մանախը, վստահ է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահը դժբախտ պատահար էր՝ ոչ պատշաճ բուժսպասարկման արդյունք: «Էդիկ Գրիգորյանի մահը ամենաշատը այս իշխանություններին պետք չէր հենց այս ժամանակահատվածում։ Անտրամաբանական կլիներ Էդիկ Գրիգորյանին լիկվիդացիայի ենթարկել այն ժամանակ, երբ այդ անձը հրապարակային հայտարարություն է անում։ Էդիկ Գրիգորյանը սրտի վիրահատության ենթարկվեց անմիջապես Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հովանավորությամբ, որը քիչ խոսուն փաստ չէ։ Դա ուղղակի հովանավորչության մասին էր խոսում։ Ես կարծում եմ, որ այդ հովանավորությունը նրա համար էր, որպեսզի 27-ի գործով գոնե մեկը մնար առողջ վիճակում, որպեսզի կարողանար հարկ եղած դեպքում պաշտպանել նրանց այն իրավիճակից, որից բոլորը վախենում են, քանի որ Կարեն եւ Նաիրի Հունանյանները արդեն հոգեկան անառողջ վիճակում են։ Խաղաքարտերում հիմա փոփոխություններ կկատարվեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ա. Այվազյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց դպրոցների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» դադարեցրել է դպրոցների գազամատակարարումը, ու հիմա՝ ձմռան նախաշեմին, կրթական հաստատությունները հայտնվել են խնդրի առաջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, օրինակ, Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Զ. Համբարձումյանը տեղեկացրել է, որ ցուրտ ձմռան պատճառով իրենք ավելի շատ գազ են սպառել, եւ պետական ֆինանսավորումը չի բավականացրել: Իսկ, օրինակ, Վարդենիս գյուղում էլ շինարարական ընկերությունն օգտագործել է գազը եւ պարտքը թողել դպրոցի վրա: Ու տնօրենները տաք եղանակին ոչինչ չեն արել, հիմա ստիպված են մրսել»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սեւ-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, եւ չի բացառվում է, որ 2018-ին ընդառաջ, նա եւս հրաժեշտ տա պաշտոնին: 11 տարի ԵՊՀ ռեկտոր, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «սարատնիկ» Արամ Սիմոնյանին, ասում են, կփոխարինի կրկին վարչապետի, այս անգամ արդեն Կարեն Կարապետյանի «սարատնիկ», կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը` կախված քաղաքական ապագա կոնֆիգուրացիայից: Ռեկտորատի վերջին նիստի ընթացքում համալսարանական «սինոդը», որը «կասկածներ» ուներ այդ հարցում, վերջնական համոզման է եկել, որովհետեւ նիստի ըն թացքում Կարեն Կարապետյանն անթաքույց նրան էր որոնում: Ի դեպ, Վահրամ Դումանյանը շատ մտերիմ է նաեւ, այսպես ասած, «Սորոսի Արմենի»` «Թրանսփերենսի ինթերնեյշնըլ»-ի աշխատակից Արմեն Գրիգորյանի հետ, որը «համատեղության կարգով» ԳՇ պետ Մովսես Հակոբյանի քրոջ որդին է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, եւ դա վճարել է պետբյուջեից: Կարելի է կարծել, որ տիկին Նաղդալյանը չափազանց շատ է ծանրաբեռնված եղել ազգային ու պետական գործերով եւ հենց այդ նպատակներով է կատարել այդ զանգերը: Մինչդեռ պարզվում է, որ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ, եւ դրա համար պետք է վճարի պետական բյուջեն: ԱԺ նախագահին, փոխնախագահներին եւ հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ եւ սահմանում գումարային լիմիտներ: ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ, որը Նաղդալյանը գերազանցել է 40 անգամ, եւ դա մայիսին, երբ նա ԱԺ փոխնախագահ է եղել մինչեւ մայիսի 17-ը: Հավանաբար տեղեկանալով, որ այլեւս չի ընտրվելու ԱԺ փոխնախագահ՝ Նաղդալյանը որոշել է օգտագործել վերջին հնարավորությունը եւ որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել խորհրդարանին: Չնայած, եթե ԱԺ ղեկավարությունը մի քիչ հետեւողականություն դրսեւորի, կարող է պատճառված վնասը գանձել նրա աշխատավարձից»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24449

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online