Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական խորհուրդը նոյեմբերի 13-ին ԵՄ հատուկ նոր ներկայացուցիչ է նշանակել: Հերբերտ Զալբերի փոխարեն այդ պաշտոնը կստանձնի Տոիվո Կլարը:
Նշվում է, որ ԵՄ ներկայացուցչի խնդիրն է լինելու նպաստել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի, հակամարտությունների կարգավորմանը: Նրա մանդատի մեջ է մտնում նաեւ խթանել տարածաշրջանային համագործակցությունը:
Մինչ նոր պաշտոնը ստանձնելը Տոիվո Կլարը եղել է Արտաքին կապերի եվրոպական ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նոր ներկայացուցչի պաշտոնը Հերբերտ Զալբերը զբաղեցնում էր 2014-ի հուլիսից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24422