ԿԺԴՀ. Թրամփին միայն ֆիզիկական ուժով է հնարավոր կանգնեցնել

ԿԺԴՀ-ում կարծում են, որ «խելքը կորցրած» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միայն ֆիզիկական ուժով է հնարավոր կանգնեցնել, հաղորդում է «Նոդոն սինմուն» թերթը:

Թրամփը հայտարարել է, որ շատ շուտով որոշում կընդունի ԿԺԴՀ-ին ահաբեկչությանը հովանավորող երկրների ցանկում ներառելու մասին:

Նա ընդգծել է, որ «Փհենյանը ԱՄՆ եւ ամբողջ աշխարհի համար շատ լուրջ սպառնալիք է»: Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը փոխում է խնդրի նկատմամբ իր մոտեցումը, քանի որ վերջին 25 տարիներին ԿԺԴՀ հանդեպ քաղաքականությունը «բացարձակ թուլություն» է եղել:

Թերթը նշում է, որ «մարազմատիկ մարդն ի վիճակի չէ խելամիտ որոշումների եւ խոսքը չի հասկանում»:

«Եթե ԱՄՆ-ն հաշվի չառնի մեր գերհզոր կամքը եւ փորձի անզգույշ հարձակվել, մեզ ոչինչ չի մնա, քան դաժան եւ վճռական պատժել նրանց: ԱՄՆ-ն դրան դիմակայելու ուժ չունի: Երբ գործը դրան հասնի, ոչ մի զղջում ԱՄՆ-ին չի օգնի», — նշվում է հոդվածում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24132