Շաքարավազի գինը 14 տոկոսով նվազել է. պատճառը մրցակցության ուժեղացումն է. Շաբոյան

Հայաստանում շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրվել, լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։


«Այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ, այսինքն՝ կտրուկ իջեցում է տեղի ունեցել, և շաքարավազի շուկայում այդ իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ և խորացմամբ», - ասաց նա։


ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ ներկայում շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում:


«Ճիշտ է, այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան», - նշեց Ա. Շաբոյանը:


Հիշեցնենք, որ երկար տարիներ ՀՀ-ում շաքարի ներկրման կամ արտադրության մենաշնորհը պատկանել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24110