Փհենյան. Թրամփը Կորեական թերակղզում պատերազմի պատրույգ է վառել

ՄԱԿ-ում իր ռազմատենչ ու խելագար հայտարարությամբ կարելի է ասել պատերազմի պատրույգը վառեց մեր դեմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթով Կորեական թերակղզում պատերազմի պատրույգ է վառել, - ՏԱՍՍ-ին ասել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն:

«Թրամփը ՄԱԿ-ում իր ռազմատենչ ու խելագար հայտարարությամբ կարելի է ասել պատերազմի պատրույգը վառեց մեր դեմ», - ասել է նախարարը:

«Հարգելի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընը արդեն խստորեն զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է խելամիտ գործեն եւ դադարեն մեզ կպչել, եթե նրանք չեն ցանկանում մեր ուժի տակ հայտնվելով՝ խայտառակվել ամբողջ աշխարհի առաջ»:

Ըստ նրա, իրենց երկրի դեմ կիրառված պատժամիջոցների համար պատասխանատվությունը, որը նա բնութագրել է որպես «անօրինական», ոչ միայն Միացյալ Նահանգներն են կրում, այլեւ այն երկրները, որոնք ՄԱԿ Անվտանգության խորհրդում կողմ են քվեարկել:

«Մեր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ մեզ ճնշելու ցանկացած փորձ, որոնք պատժամիջոցների իրականացման պատրվակով են ներկայացվում, հավասարազոր են պատերազմին եւ ագրեսիային, որին ի պատասխան մենք կկիրառենք մեր վերջին միւոցները»,- ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/23275