Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ Իրաքի տարածքում ամբողջովին ոչնչացված կլինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Աբադին նշել է, որ իրաքյան բանակի ուժերին հաջողվել է իրենց ենթակայության տակ առնել նախկինում ԻՊ-ի կողմից գրավված տարածքների մեծ մասը:
Ըստ Իրաքի վարչապետի՝ ԻՊ-ի զինյալները վախի մեջ են:
Նշենք, որ ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել ԻՊ ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման համար տարվող մարտերի ընթացքում: ԻՊ-ի համար կարևոր ռազմավարական դիրք ունեցող Մոսուլն իրաքյան բանակին հաջողվել է ազատագրել այս ամառ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/23253