Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչն այցելել է Ծիծեռնակաբերդ

Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը, որ նախօրեին ժամանել է Երեւան, այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:


2 malkovich


Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը, որի մեկնարկն ազդարարվելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հայտնի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչի ելույթով՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգին Մալկովիչը, մասնավորապես, կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ 


malkovich 3


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/23174