Նրանք Լապշին չեն, Թուրքիան չի հանձնի իր քաղաքացիներին. Արագած Ախոյանը լավատես է

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի չորս քաղաքացու՝ Սայիթ Չեթինօղլուի, Ուֆուք Ուրասի, Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի նկատմամբ: Թուրք գրողներն ու քաղաքական գործիչները սեպտեմբերի 22-ին այցելել են Արցախ և սա Բաքվի զայրույթն է առաջացրել:


VERELQ-ի հետ զրույցում «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության համանախագահ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, ով ընկերական ջերմ հարաբերություններ ունի Չեթինօղլուի, Ուրասի, Բայրամօղլուի և Քաթըրջըօղլուի նշեց, որ երկու օր է, ինչ այս հարցով են զբաղված և անընդհատ կապի մեջ է իր ընկերների հետ, բայց լավատես է.

«Լապշինը երրորդ պետության քաղաքացի էր, իսկ այս դեպքում գործ ունենք հենց Թուրքիայի քաղաքացիների հետ, չեմ կարծում, թե Թուրքիան նրանց կհանձնի Ադրբեջանին, որքան էլ վերջինս հետախուզում հայտարարի ու հայց ուղարկի Թուրքիայի իրավապահներին»,- ասաց նա:

Չորսն էլ, շարունակեց մեր զրուցակիցը, այս պահին Թուրքիայում են և Հայաստան ու Արցախ այցելելիս էլ քաջ գիտակցում էին, որ նման հետևանքների հետ կարող են բախվել: Որևէ մեկի համար կատարվածը անակնկալ չէ, բայց գործ ունենք համարձակ մարդկանց հետ, ովքեր հենց Արցախում, երբ իրենց հարցրեցին հետևանքների մասին, պատասխանել են, որ իրենք ավելի բարդ իրավիճակների միջով են անցել.

«Դեռ կհետևենք զարգացումներին տեսնելու, թե ինչքանով են թուրքական իշխանությունները արձագանքում այս իրավիճակին, ինչպե՞ս են մոտենում այս հարցին, որովհետև խոսքը պատահական մարդկանց մասին չէ: Բայց ես որոշակիորեն լավատես եմ, քանի որ, օրինակ, Բելառուսը հանձնեց այլ երկրի քաղաքացու, իսկ Թուրքիան իր քաղաքացուն, կարծում եմ, չի հաանձնի՝ ինքնասիրության խնդիր է»,- շեշտեց նա:

Հանգիստ են, Արագած Ախոյանի խոսքով, նաև իր թուրք ընկերները, որոնք առաջին անգամ չէ և միայն հայկական հողում չէ, որ աչքի ընկան համարձակ հայտարարություններով, որոնք խոցել են ադրբեջանական իշխանություններին, այլ դա իրենց գաղափարական պայքարն է, որը տևական ժամանակ է տանում են: Բայց, անխոս, սա իսկապես պատմական պահ է, երբ Թուրքիայի քաղաքացիները համարձակ քայլեր են ձեռնարկում ի նպաստ Հայաստանի արտաքին քաղաքականության.

«Այս մարդիկ առաջիններից էին, որ խոսեցին Հայոց ցեղասպանության մասին, պատմության հետ առերեսվելու և այդ հարցը ճիշտ ներկայացնելով Թուրքիայի քաղաքացիներին, հանրությանը կարողացան բարձրաձայնել ցեղասպանության հարցը հենց Թուրքիայում: Եվ դա արված է գիտակցաբար, նմանատիպ հետևանքները քաջ գիտակցելով»,- նշեց նա:
Լավատեսությունը լավատեսություն, բայց թե ինչ կլինի այս ամենի արդյունքում Ախոյանը դժվարացավ պատասխանել՝ շեշտելով, որ ի վերջո գործ ունենք այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Թուրքիան ու Ադրբեջանը: Պարզապես ընդգծեց, որ իրենք պատրաստ են ամեն ինչի, ամեն տեսակի զարգացման ու հանգիստ են, քանզի, կրկնեց, գիտակցված են պայքարել ու շարունակում պայքարել:

VERELQ-ը արդեն գրել է, որ ինչպես նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, սեպտեմբերի 22-ին Թուրքիայի քաղաքացիներ Սայիթ Չեթինօղլուն, Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, նախապես հանցավոր համաձայնության գալով Հայաստանի իշխանությունների հետ, ապօրինի այցելել են Լեռնային Ղարաբաղ: Սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ, դատարանի որոշմամբ նրանց կալանավորելու որոշում է կայացվել, թուրք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Թուրքիայի իրավապահ մարմիններին համապատասխան գրություն է ուղարկվել նրանց կալանավորելու և պատասսխանատվության ենթարկելու համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/22816

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel