Փորձագետ. ԱՄՆ–ն ցանկանում է ամրապնդվել Ուկրաինայում

Ռուսաստանցի հասարակական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ստարիկովը «Звезда»–ի եթերում մեկնաբանել է ամերիկացիների կողմից Ուկրաինայում ռազմա–ծովային բազայի ստեղծման մասին տեղեկատվությունը։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն ֆիասկո ապրեց, երբ ցանկանում էր ՌԴ–ին դուրս մղել Ղրիմից և Սևաստոպոլում ռազմա–ծովային բազա ստեղծել, այժմ նրանք երկրորդ փորձն են կիրառում։

Ստարիկովը նշել է, որ ԱՄՆ–ն ցանկանում է ամրապնդվել Ուկրաինայում` ռուսական սահմաններին կից «միշտ ռուսական համարվող տարածքում»։

Ըստ նրա, ՌԴ–ի հետ հարաբերությունների բարելավման փոխարեն ԱՄՆ–ն ուժեղացնում է լարվածությունը ՌԴ–ի սահմանների հարևանությամբ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21289