

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Որոշումը կայացվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Հաջողություն մաղթելով նորանշանակ մարզպետին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մարզպետների ինստիտուտից ակնկալում է համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի, հաշվետվությունների ոճի մեջ և այլն:
«Մոտ ժամանակներս Ամերիկյան համալսարանում կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ մարզպետների համար` արդյունավետ կառավարման վերաբերյալ: Մարզպետներն ունենալու են բալանսավորված և՛ իրավունքներ, և՛ պատասխանատվություն»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցավ խորհրդարանական գործունեության:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18549