Իսլամիստ ահաբեկիչները լքում են սիրիական Հոմսը

Սիրիական Հոմսի վերջին թաղամասը, որտեղ դեռ մնացել էին ահանբեկիչներ եւ պայքարում էին կառավարական բանակի դեմ, հանձնվեց: Ավելի քան 100 իսլամիստ ահաբեկիչ իրենց ընտանքիքների հետ միասին լքել են սիրիական Հոմս քաղաքը:


Ինչպես գրում է russian.rt.com-ը` հղում անելով սիրիական SANA գործակալությանը, ներկա պահին Հոմսի Ալ Վաեր թաղամասն արդեն լքել է ընդհանուր թվով մոտ 350 մարդ: Նշվում է, որ մարդկանց դուրս բերման գործողությունն իրականացվել է սիրիական կարմիր մահիկի, Սիրիայի ՆԳՆ ներկայացուցիչների ու ռուսական ռազմական ոստիկանության անդամների անմիջական հսկողության տակ:


Հոմսում կարելի է ասել սկիզբ է առել սիրիական կառավարական ուժերի դեմ ռազմական գործողությունները: Այս թաղամասը Հոմսի վերջին շրջանն էր, որտեղ շարունակում էին ծպտված մնալ զինված գրոհայիններ:


Զինյալներին ու նրանց ընտանիքներին դուրս բերելու գործողության ավարտից հետո Հոմսը կհամալրի այն սիրիական քաղաքների շարքը, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ սիրիական բանակի ձեռքում է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17579