Ապրիլի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հսանովը գերատեսչության նիստին զինված ուժերի հրամանատարական կազմին հրահանգել է պատրաստ լինել մարտական ակտիվ գործողություններին:
«Նախարարը հստակ հրահանգներ է տվել առաջնագծում գտնվող միավորումների հրամանատարներին, որպեսզի միշտ պատրաստ լինեն ակտիվ մարտական գործողություններին… պետք է թշնամուն մեկ րոպե շնչելու հնարավորություն չտալ և մշտապես վերահսկել վերջինիս գործունեությունը»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունում:
Զաքիր Հասանովը ամփոփել է նաև ապրիլի 16-ից մեկնարկած զորավարաժանքների արդյունքները, որոնք այսօր ավարտվել են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17295