ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ հունիսին Աստանայում պետության ղեկավարները կկարողանան քննարկել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի որպես լիրավ անդամի միանալու հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հերթում հաջորդը, այսօր այդ մասին շատերն են խոսել, Իրանն է, որն արդեն լուծել է հարցերը կապված, ինչպես գիտեք, Անվտանգության խորհրդի պատժամիջոցների հետ: Այժմ նա լիովին համապատասխանում է ՇՀԿ անդամի չափանիշներին, եւ մենք հույս ունենք, որ Աստանայում հունիսին պետության ղեկավարները կկարողանան քննարկել Իրանին` որպես լիրավ անդամի ներառելու ընթացակարգը սկսելու հարցը»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Լավրովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17291