Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը հնարավոր է կայանա ապրիլի 27-ին Մոսկվայում: Այս մասին գրում է ԱՊԱ-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Նշվում է, որ Էլմար Մամեդյարովը ապրիլի 27-ին կժամանի Մոսկվա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախառովան հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում է նախատեսվում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17277