Այսօր ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը (ծնված` 30.08.1986թ):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ զինծառայողը վիրավորումը ստացել է կրտսեր սերժանտի կողմից իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելիս, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17274