Ադբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է հզոր զենք արտադրել, փոխանցում է Day.Az–ը։
Նրա խոսքոց, նոր, էլեկտրամագնիսական ճառագայթմամբ զենքը շարքին հանելու է հակառակորդի տեխնիկան։
Ռազմական փորձագետ Ռաշադ Սուլեյմանովը հայտարարել է, որ այդպիսի զենքի ստեղծումը ունի կարևոր նշանակություն Ադրբեջանի համար։
Նա նշել է, որ այդպիսի զենքեր արտադրվում է գերտերությունների կողմից ու նրանք այդ զենքերը չեն տրամադրում։ Այդպիսի տեխնիկան հնարավորություն է տալիս շարքից դուրս բերել զինտեխնիկան մինչև ռազմական գործողությունների մեկնարկը։ Նույն զենքը կարող է օգտագործվել նաև անօդաչուների դեմ։
Նա հավելել է, որ այդպիսի զենք ունի սահմանափակ քանակությամբ երկիր ու Ադրբեջանը լինելու է այդ երկրների շարքում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17267