Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները կապ չունեն Ղարաբաղի առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։
Ադրբեջանը կիրակի սկսել է լայնաամասշտաբ զորավարժություններ` ծանր տեխնիկա և հրետանային համակարգերի կիրառությամբ։
Փորձագետը նշել է, որ Ադրբեջանի բանակի զորավարժությունները կապված չեն ինչ–որ իրադարձության կամ ղարաբաղյան հակամարտության հետ. դրանք պլանային զորավարժություններ են, փոխանցում է РИА Новости–ն։
Ըստ նրա, այս զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ կիրառվում են ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն միջոցներն ու զորավարժություններն անցկացվում են բարդ տեղանքով վայրերում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17086