Աղքատությունը Հայաստանում. երկրի տաս բնակչից մոտ երեքն աղքատ է

Աղքատության ցուցանիշը Հայաստանում հրապարակվում է տարին մեկ անգամ և բավականին մեծ ուշացումով։ Այս պահին ամենաթարմ տվյալը 2015 թվականի համար է։


Ինչպես ներկայացնում է b4b.am-ը, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%։ Սա նշանակում է, որ երկրի տաս բնակչից մոտ երեքն ամսական 41 698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: 2014թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է միայն 0.2 տոկոսային կետով:


Ծայրահեղ աղքատները


Բացի բուն այս ցուցանիշից, կան նաև շատ աղքատների և ծայրահեղ աղքատների վերաբերյալ ցուցանիշներ։


Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2015-ի համար՝ ամսական 41698 դրամ), շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից (2015-ի համար՝ ամսական 34234 դրամ), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (2015-ի համար՝ ամսական 24109 դրամ):


 


Աղքատների տեսակարար կշիռը ամբողջ բնակչության 19.4%-ն է։ Շատ աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 8.4%: Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.0%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:


Աղքատությունը՝ ըստ մարզերի


Աղքատության պատկերը խիստ տարբերվում է ըստ մարզերի։ Ամենաաղքատը Շիրակի մարզն է. այստեղ աղքատ է բնակչության 45.3%-ը։ Ամենից բարվոք վիճակում գտնվում են Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերը, որտեղ աղքատության մակարդակը, համապատասխանաբար, 16.9% և 16.1% է։


Այս դինամիկ քարտեզում յուրաքանչյուր մարզի համար ներկայացված են ինչպես աղքատության, այնպես էլ ծայրահեղ աղքատության մակարդակները և 1 շնչի հաշվով ամսական սպառողական ծախսերը։


Ինչպես է փոխվել աղքատության պատկերը


Համեմատության համար մենք վերցրել ենք 2010 և 2015 թվականները։ Հանրապետության մակարդակով՝ աղքատության մակարդակը այս ընթացքում նվազել է 6 տոկոսային կետով՝ 2010 թվականի 35.8%-ից հասնելով 29.8%-ի։ Ծայրահեղ աղքատության մակարդակը 3%-ից նվազել է մինչև 2%։


2010-2015թթ. աղքատության մակարդակը նվազել է բոլոր մարզերում՝ բացառությամբ Տավուշի մարզի (ստորև բերված գծապատկերում ներկայացված են աղքատության մակարդակները 2010 և 2015 թվականներին)։



Ինչպես նշեցինք, այս ընթացքում աղքատությունը 9.2 տոկոսային կետով աճել է միայն Տավուշի մարզում՝ 26.1%-ից հասնելով 35.3%-ի։


Մնացած մարզերում և մայրաքաղաքում աղքատության մակարդակը նվազել է։ Աղքատության մակարդակի ամենազգալի նվազումը գրանցվել է Արարատի (15.1 տոկոսային կետով) և Վայոց Ձորի (20.2 տոկոսային կետով) մարզերում։



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17008

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel