Ֆրանսիան շարունակելու է ակտիվ գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
АзерТАдж–ի փոխանցմամբ, այդ մասին նշված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նամակում, որը հասցեագրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի կապակցությամբ։
«Կարող եք վստահ լինել, որ Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ակտիվորեն շարունակելու է ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների միջոցով, ինչն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին»,–հավելել է Օլանդը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16734