Չնայած ՌԴ–ն, Թուրքիան ու Իրանը աջակցում են Աստանայում սիրիական ընդդիմության հետ բանակցային ֆորմատին, սակայն դեռևս լուծված չէ այդ ընդդիմության ապագայի ու Լաթաքիայում, Իդլիբում ու Հալեպում իրավիճակի ապագան։
Շատ բան կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչ քաղաքականություն է իրականացնելու Թուրքիան` Սիրիայում թուրքամետ խմբավորումների հետ կապված։ Թուրիայի կառավարությունը նրանց հետ մեծ պլաններ ունի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատակից Ալեքսանդր Վասիլևը։ Նա նշել է, որ ՌԴ–ի ու Թուրքիայի միջև պահպանվում են տարաձայնությունները Ղրիմի հարցում, փոխանցում է izvestia.ru կայքը։
Նրա խոսքով, Արևմուտքի, միջազգային իրավիճակի ու ներթուրքական խնդիրների պատճառով Էրդողանը ստիպված էր փոխել Ղրիմի հարցում դրական օրակարգը` Անկարան այս պահին ակտիվ կոնտակտների մեջ է Ուկրաինայի հետ։
Վասիլևը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ուկրաինայից ստանալ ռազմական տեխնոլոգիաներ`հրթիռաշինության, տանկերի արտադրության ոլորտներում։
Թուրքիան Ուկրաինային գումարներ է տրամադրում նաև զինամթերքի գնման համար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16246