Գլխավոր շտաբի պետ. Հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, և այժմ դին մեզ մոտ է

Դիվերսիան, որ տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, մանրամասն վերլուծվել է: Սակայն այն տեղեկատվությունը, որին տիրապետում է գլխավոր շտաբը, ամբողջությամբ հասանելի չէ հասարակության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Կարող եմ միայն ասել այն, որ հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, և այժմ դին մեզ մոտ է: Խումբը, որը մեկնել է աջակցելու, բավական հմուտ է գործել և հնարավորություն չի տվել հակառակորդին նպատակն իրականացնել: Մնացած տեղեկությունը գաղտնի է»,- նշել է նա:

Հիշեցնենք, դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Դիվերսիայի հետևանքով հայկական կողմը տվել է երեք զոհ՝ երկուսը ժամկետային զինծառայողներ, մեկը՝ սպա:

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմի քաղաքական մոտեցումն այն է, որ զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է, ինչին պետք է ռազմական գնահատական տալ:







Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14144